Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ փայլուն մասնակցություն է ունեցել Քութաիսում անցկացված աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային 11-րդ մրցաշարին:
Թիմում ընդգրկված 13 բռնցքամարտիկներից 12-ը արժանացել է մեդալի. 5-ը՝ ոսկե, 6-ը՝ արծաթե եւ 1-ը՝ բրոնզե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ