Նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունն իր հաղթանակը փորձում է ամրագրել համայնքի սրընթաց զարգացումն ապահովելով։
Արդյունքում, «Ապրելու» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված 120 միլիոն դրամ աջակցության շնորհիվ Նոյեմբերյանում հաստատվել են բազմաթիվ և կարևոր ուղղություններով զարգացման սուբվենցիոն ծրագրեր, որոնց իրականացումը դրական և իրական փոփոխություններ կբերի համայնքում։
Ըստ հաստատված ծրագրերի՝ նախատեսված է
- Նոյեմբերյան խոշորացված համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ բնակավայրերում ասֆալտապատում,
- Նոյեմբերյան, Կոթի, Դովեղ և Կողբ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում տուֆ քարով սալարկմամբ։
- Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ոսկևան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի մշակույթի տների մասնակի վերանորոգում։
- Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի և ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում։
- Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ոսկեպար գյուղի մանկապարտեզին հատկացված մասնաշենքի հիմնանորոգում և Նոյեմբերյան 1 և 2, Կողբի 1 և 2, Բերդավան, Զորական, Պտղավան, Այրում, Արճիս, Դեբեդավան, Բաղանիս, Ջուջևան, Ոսկևան և Կոթի գյուղերի մանկապարտեզների բակերի վերանորոգում, կահավորում և մանկապարտեզների ներառական հարմարեցում։
«Ապրելու երկիր» կուսակցություն