Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթ մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի ամենամսյա հանդիպմանը, որն անցկացվեց Գորիսում։
ՄԱԿ-ի պաշտոնյաների այցի նպատակն էր հանդիպել շահառուներին և գործընկերներին, այդ թվում՝ Սյունիքի մարզպետին, գործարար շրջանակներին, կանանց և երիտասարդական խմբերին, ծանոթանալ տեղական զարգացման առաջնահերթություններին և մարտահրավերներին ու ներկայացնել ՄԱԿ-ի ծրագրերի և 2021 թվականին գրանցած հիմնական ձեռքբերումները:
Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմին՝ Սյունիքի մարզին ցուցաբերած հսկայական աջակցության և նվիրվածության համար: Մարզպետն ընդգծեց նման տեսակի համակարգող բնույթի հանդիպումների ավելի հաճախակի անցկացման կարևորությունը և այլ համայնքների ու մարզերի համար այս մոդելի կրկնօրինակման անհրաժեշտությունը: Նա նաև շեշտեց բոլոր գործընկերների կողմից համայնքների կարիքների մասին տեղեկանալու և իրենց ծրագրերը դրանց համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին:
Ռ․Ղուկասյանը նշեց նաև գյուղատնտեսության մեջ ներդրումների հրատապ անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը, անվտանգությունը և ջրի կառավարումը։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան