Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարադատության միջազգային դատարանի եզրակացությամբ՝ միջազգային իրավունքը ինքնորոշման կամ անջատման հարցերին վերաբերող չի սահմանում ոչ թույլատրող, ոչ արգելող կանոններ․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 27,2022 10:40

2010 թ. ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, եզրակացրեց, որ Կոսովոյի անկախության հռչակումն ամբողջությամբ չի խախտում Անվտանգության խորհրդի որեւէ միջազգային փաստաթուղթ կամ բանաձեւ, ներառյալ 1244 բանաձեւի (դրանով 1999-ին ստեղծվեց ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի առաքելություն Կոսովոյում) դրույթները եւ, հետեւաբար, չի հակասում միջազգային իրավունքին:

Դատարանը, սակայն, նշել էր, որ Անվտանգության խորհրդի բանաձեւերով պետք է որոշվի Կոսովոյի վերջնական կարգավիճակը: Դատարանն իր այդ եզրակացությունը կայացնելիս ելել էր այն հիմնավորումից, որ ինքնորոշման իրավունքն իրացնելիս այս կամ այն տարածքը՝ որ երկրի կազմում ուզում է լինի, պարտավոր չէ դիմել այդ երկրի կենտրոնական իշխանությանը՝ իր ինքնիշխանությունը հայտարարելուց առաջ թույլտվություն ստանալու համար: Այս փաստը մատնանշեց Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ՝ հիմնավորելով Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կայացրած որոշումները:

1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Արցախն այդ ժամանակ գործող ԽՍՀՄ իրավական նորմերի համաձայն, մասնավորապես՝ փոփոխված Սահմանադրության ազգերի ինքնորոշման նոր նորմի տառին համապատասխան ինքնորոշվեց, եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջանական Հանրապետություն։ Սրան Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով, որի հետեւանքով Արցախն ազատագրեց իր պատմական տարածքները:

Արդարադատության միջազգային դատարանը, իր կարծիքում հղում անելով նախորդ ժամանակաշրջաններում հաստատված միջազգային իրավական պրակտիկային, եկել էր այն եզրակացության, որ միջազգային իրավունքը ինքնորոշման կամ անջատման հարցերին վերաբերող չի սահմանում ոչ թույլատրող, ոչ արգելող կանոններ։ Այս առումով Անկախության միակողմանի հռչակումը չի կարող դիտարկվել միջազգային իրավական նորմ, այն ներկայացնում է միայն դե ֆակտո ինքնորոշման հանգամանքը: Դատարանը հայտնեց, որ անկախության հռչակումից չի բխում, որ անկախացած տարածքային միավորը ձեռք է բերում պետության բնույթ, եւ որ այն պետք է որոշի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը։

Չնայած ՄԱԿ-ի վերոնշյալ կառույցները չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, բայց դատարանի այս որոշումը հիմք դարձավ, որ դրա ընդունումից երեք տարի անց՝ 2013 թ. դրությամբ արդեն 98 պետություն ճանաչեր հիմնականում ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը:

Բազմաթիվ չճանաչված պետությունների համար Կոսովոյի մասով ընդունված դատարանի որոշումը նախադեպային է, որով փաստացի ճանաչվում է հանրաքվեի կամ հռչակագրերի միջոցով իրացված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում այն պետք է լինի բանակցային հիմնական գործիքներից մեկը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ արցախցիների կայացրած լեգիտիմ որոշումները պետք է հասնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի քննարկման օրակարգ, առավել եւս, որ Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային որոշմամբ Արցախի Հանրապետության անկախության հռչակման ակտը չի հակասում միջազգային իրավունքին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031