Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ

Հուլիս 27,2022 10:31

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երկրորդ օրը՝ հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում:

Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները և պայմանները և բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։

Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։

Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։

Համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։

Արձանագրված խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների և վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031