Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱԺ նախագահի խոսնակի՝ օրենքը չի սահմանում՝ եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը․ «Ժողովուրդ»

Հուլիս 27,2022 10:12

Վաղը՝ հուլիսի 28-ին, Ազգային ժողովի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով նորից խորհրդի նիստ կհրավիրի: Թեեւ հստակ չէ՝ խորհրդի կազմում ներառված պատգամավորները կմասնակցեն, քվորում կապահովեն, թե ոչ, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահը (այս պահին՝ նրա պարտականությունները կատարողը) խորհրդի նիստ հրավիրելու մասին հայտարարությամբ պետք է հանդես գա:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ վերջապես ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը: Ի պատասխան՝ նա նշեց, որ օրենքը չի սահմանում՝ եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը: Այսինքն՝ օրենքը հստակություն չի սահմանում, ու, օրինակ, առկախված է մնում, թե ինչ է լինելու ընդդիմադիր պատգամավորների բացակաների հարցը: Խաչատրյանի փոխանցմամբ՝ եթե հուլիսի 28-ի նիստը նորից չկայանա, ապա ԱԺ խորհուրդը նույն օրակարգով եւս մեկ անգամ կարող է նիստ հրավիրել:

Եթե նույն օրակարգով 4-րդ նիստն էլ չանցկացվի, ապա հարցն ինքնաբերաբար կփակվի, կգնա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031