Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով․ «Ժողովուրդ»

Հուլիս 27,2022 09:48

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.8 տոկոսով. սա այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Բայց, սրան զուգահեռ նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է լուրջ անկում արձանագրվել, այն էլ՝ 5.5 տոկոսի չափով: Ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության, անասնաբուծության ոլորտներում: Բայց, արի ու տես, երկրի գյուղատնտեսության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փորձել է մեղմել այս իրավիճակը՝ հայտարարելով, որ գյուղատնտեսության վիճակագրական տվյալները թվային չեն, եւ դրանք սովորաբար գնահատականների վրա են հիմնված: Նա իր այս միտքն արդարացրել է՝ նշելով, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալներն են զգալի աճել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031