Երեւանի մետրոպոլիտենի հայտարարության համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնեց․ «Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնված է»։