Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանում է ՌԴ-ի կողմից հետախուզվողի գործով դիմում

Հուլիս 27,2022 13:30

Սահմանադրական դատարանը ստացել է դատավորի դիմումը` հանձնման թույլտվության սահմանադրականության հարցով:
Ստուգան կենթակվի նաեւ ռուս ամբաստանյալի պաշտպան Արսեն Մկրտչյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատախազի որոշման օրինականության հարցը:

Ըստ դատարանի կողմից ներկայացված դիմումի, ՌԴ հայազգի քաղաքացին այս տարվա փետրվարի 6-ից հետախուզվում է մի խումբ անձանց կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Անցյալ տարվա հունիսի 23-ին որոշում է կայացվել ՌԴ գլխավոր դատախազության կողմից մեր քաղաքացուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը որոշում է կայացվել խափանման միջոցի հետ կապված: Հոկտեմբերի 8-ին քաղաքացին հայտնաբերվել, ձերբակալվել է ՀՀ-ում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում: Ապա որոշվել՝ արտահանձնել:

ՌԴ գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրով նախատեսված քաղաքացու իրավունքների պաշտպանության երաշխիքներ:

Այս տարվա մայիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ բավարարվել է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը, եւ թույլատրվել վերջինիս հանձնումը ՌԴ իրավասու մարմիններին:

Այս տարվա հունիսի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել նրա պաշտպանի կողմից: Հունիսի 7-ին դատական նիստի ժամանակ դատավորի կողմից որոշում է կայացվել վարույթը կասեցնել, դիմելու Սահմանադրական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարում

«Առավոտ» օրաթերթ
26.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031