Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը այսօր պայքարն սկսելով որակավորման փուլից՝ հաջորդաբար պարտության է մատնել ԱՄՆ-ի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչներին, մտել է եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար վաղը կգոտեմարտի ֆրանսիացի Լուկաս Կեվին Լո Գրասսոյի հետ:
Վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Արարատ Վարդերեսյանը, որը սպասում է ուկրաինացի եւ ղազախ զույգի հաղթողին: Իսկ այսօր Տիգրան Գալստյանը 3-րդ տեղի համար պարտվեց ղազախստանցուն, իսկ Անդրանիկ Սեդրակյանը չհաղթահարեց սփոփիչ փուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ