Իջևանի համայնքապետարանը ձեռք է բերել Камаз մակնիշի 2 ամբողջովին նոր աղբահավաք մեքենա և 350 աղբարկղ։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը։
«Ծրագրի վերջին փուլում ձեռք բերեցիք մեզ անհրաժեշտ աղբատարները և աղբարկղերը։ Մինչ այդ արդեն համայնք էին տեղափոխվել պայմանագրով նախատեսված տեխնիկան, ներհամայնքային տրանսպորտային միջոցները», – հավելեց Արարատ Պարոնյանը։
Ծրագիրն իրականացվել է ՀՏԶՀ-ի հետ համագործակցության արդյունքում։ Հիշեցնենք, որ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 304 մլն․ դրամ է։ Համայնքապետարանի ներդրումը կազմել է 15 մլն․ 200․000 դրամ։ Համագործակցության արդյունքում գնված ողջ տեխնիկան և փոխադրամիջոցը կծառայի շուրջ 47000 բնակչի։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի