Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու Աննան դավաճանեց ամուսնուն… Նա չէր կարողանում ամուսնուն նայել, քանի որ վերջինս ուներ մեծ, զզվելի ականջներ». Սուրեն Հասմիկյան. «Ա1+»

Հուլիս 26,2022 19:00

Կինոգետ, կինոքննադատ, արվեստաբանության պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը, ով գրքերի կինոքննադատական հոդվածների ու սցենարների հեղինակ է, այսօր համարում է, որ այն տարիքում է, որ չի ցանկանում կինոքննադատ լինել, քանի որ իր ժամանակն անցել է։

Սակայն սիրով համաձայնեց զրուցել «Ա1+»-ի հետ։ Ի դեպ, Հասմիկյան ազգանունը նա որպես կեղծանուն է ընտրել ի պատիվ իր տատիկի՝ հայ թատրոնի անվանի դերասանուհի Հասմիկի։ Զրույցն էլ սկսեց «Պեպո» ֆիլմի իր մեկնաբանությամբ։ ««Պեպոն» հանճարեղ ֆիլմ է, քանի որ Համո Բեկնազարյանը ճիշտ լուծումներ է տվել։

Օրինակ, պիեսում Պեպոյի կերպարը դերակատարում համարյա չունի, իսկ ֆիլմում այս իրողությունը «փրկում» է Հրաչյա Ներսիսյանի հրաշալի խաղը»,- վստահ է պարոն Հասմիկյանը։ Նրա կարծիքով, ի տարբերություն ֆիլմի, Սունդուկյան թատրոնի տարբեր տարիների բեմադրությունները՝ թե՛ Վարդան Աճեմյանի, թե՛ Խորեն Աբրահամյանի, թե՛ Արմեն Էլբակյանի հաջողված չեն։ Սուրեն Հասմիկյանը զրույցի ընթացքում յուրովի մեկնաբանեց նաև Շեքսպիրի «Համլետ» պիեսն ու Տոլստոյի «Աննա Կարենինան»։

«Ուշադիր պետք է կարդալ գործը։ Օրինակ, ինչու Աննան դավաճանեց ամուսնուն։ Տոլստոյը գրում է, որ նա չէր կարողանում ամուսնուն նայել, քանի որ վերջինս ուներ մեծ, զզվելի ականջներ»,- կես կատակ կես լուրջ ասաց Հասմիկյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031