Հուլիսի 26-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովին։
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը կարևորեց ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարությունների ամուր համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ։ Նա մատնանշեց նաև կոորդինացիոն Բյուրոյի աշխատանքը, ինչի շնորհիվ փոխգործակցությունն իրավապահ կառույցների միջև ավելի է զարգանում։
Օլեգ Կոնովալովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձավ Բյուրոյի կատարած աշխատանքներին և անելիքներին։
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ոստիկանության պետը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահն է, Օլեգ Կոնովալովը Վահե Ղազարյանին ներկայացրեց առաջիկայում կայանալիք խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, փաստաթղթերի շրջանակն ու քննարկվելիք հարցերի մանրամասներ։
Կարդացեք նաև
Կողմերը խոսեցին նաև համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, հետախուզվողների հայտնաբերման մասին և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՀՀ ոստիկանություն