«Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի պատանի բնասերները իրականացրել են սպիտակ արագիլների հաշվառում։
Իրականացված հաշվառման արդյունքում արձանագրվել է սպիտակ արագիլների քանակային աճ, ինչն ուրախացնող ցուցանիշ է։
Մասնավորապես, եթե նախորդ տարի պատանիները հաշվել են 20 բույն, ապա այս տարի թիվը 10-ով աճել է՝ դառնալով 30: Ուրախալի է, որ արագիլների թվաքանակը գնալով ավելի աճում է և հատկանշական է այն, որ պատանի բնասերները հանդիսանում են առաջիններից մեկը, ովքեր իրենց մասնակցությունն ունեն հանրությունը հանուն թռչունների (citizen science for birds)՝ թռչունների հաշվառման գործընթացում։
Հիշեցնենք, որ «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության գործում։ Յուրաքանչյուր գարնան թռչունները հսկայական ժամանակ և ռեսուրսներ են ծախսում պաշտպանելու համար իրենց բույնն ու ձագերին։
Կարդացեք նաև
Ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու, Փողկապավոր քարադր, Առափնյա ծիծեռնակ, Ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։
Ծրագիրը իրականացվում է Բիրդլայֆ միջազգային կազմակերպության և Հայդելբերգ Ցեմենտի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Ծրագիրն իրականացնում է «Արավես» հասարակական կազմակերպությունը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ