ՌԴ պետդումայի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հարցերով կոմիտեի նախագահ Դմիտրի Սվիշչեւը (լուսանկարում) արտահայտվել է 2024 թվականին Փարիզում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերը տեղափոխելու մասին:
«Եվրոպայում մարդիկ ուտելու բան չունեն եւ այս իրավիճակում միանգամայն տրամաբանական է լսել օլիմպիական խաղերի նախապատրաստությունում առկա խնդիրների մասին: Դատելով Ֆրանսիայի վարած արտաքին քաղաքականությունից՝ առաջիկա տասնամյակում էլ այնտեղ փող չի լինի: Դրա համար մեր եվրոպացի գործընկերներին կոչ եմ անում մեկ անգամ եւս սթափ գնահատել իրադրությունը: Եթե օլիմպիական խաղերի անցկացումը իրենց ուժերից վեր է՝ թող հրաժարվեն: Իսկ ավելի լավ կլինի, որ ուղեւորվեն Ռուսաստանի օլիմպիական կոմիտե եւ խնդրեն օգնության ձեռք մեկնել՝ ստանձնելով 2024 թվականի օլիմպիական խաղերի կազմակերպումը»,- ասել է պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ