Ազատամարտիկ, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը, որը երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ներկա է եղել քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստին, «Հայելի» ակումբում մեկնաբանելով այն կարծիքը, թե Վահագն Վերմիշյանը եղել է Նիկոլ Փաշինյանի թիմից եւ կաշառք է վերցրել, ասաց. «Այսինքն, չեն սպասում, հա՞, դատն ավարտվի ու տեսնենք՝ ճի՞շտ է, թե՞ չէ, որ նա կաշառք է վերցրել: Բացի դա, Վահագը Նիկոլի թիմից չի եղել: Վահագնին բերել են Ռուսաստանից, եւ նա շատ կարեւոր գործ ուներ անելու Հայաստանում: Ինքը պետք է հողի այն օրենքը ավարտին հասցներ, որպեսզի սրանք չկարողանան հողը ծախել օտարին: Հենց դա կանգնեցրին, չթողեցին, որ գործն ավարտին հասցնի: Նա երբեք քաղաքական թիմի անդամ չի եղել: Բացեք, նայեք, թե կառավարության նիստերում ինքը քանի անգամ է հակադարձում:
Հողի այդ օրենքը շատ կարեւոր է Հայաստանում: Հիմա գալիս, ձեր հողը փողով առնում են ու վաղը ձեր հայրենիքը ամբողջությամբ են առնելու: Այս մարդը դա էր ուզում կանգնեցնել: Որ հողի օրենքը ավարտին հասցներ, իսկ նրանք գիտեին, հասկացան, թե ինչ է անում, որ չբռնեին՝ շինծու գործով չնստեցնեին, որպեսզի չբերեր ներկայացներ հողի օրենքը, այդ ժամանակ ի՞նչ պատճառաբանությամբ չէին հաստատելու: Վահագնը միամտությամբ մի քանի բացահայտումներ արեց: Ու հիմա ասում են՝ ինքը հանցագործ է: Ինքը ոչ մեկի թիմից չի եղել: Ինքը Հայի թիմից է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ