Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան Ադրբեջանի հետ կոնսուլտացիաներ է անում, թող անեն, մեզ մեր շահը պետք է հետաքրքրի չէ՞, որ սահմանը բացվի եւ Հայաստանը շնչի». Մարիա Կարապետյան

Հուլիս 26,2022 16:02

Օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրականում եռակողմ գործընթաց է եւ ամեն ինչ համաձայնեցվում է Բաքվի հետ՝ անկախ- նրանից՝ հայկական կողմին, հայաստանցիներին դա դուր կգա՞, թե՞ ոչ:

Այսօր լրագրողների հարցին՝ հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի սրա հետ կապված՝ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը նախ ճշտեց. «Դուք ուղի՞ղ մեջբերում արեցիք, տեքստն այդպե՞ս եք կարդացել: Ես այդպիսի տեքստի ծանոթ չեմ, ես կարդացել եմ Չավուշօղլուի հայտարարությունը, որում ասվում է, որ Թուրքիան մշտապես կոնսուլտացիաների մեջ է Ադրբեջանի հետ: Ես կոնսուլտացիաներ բառն եմ ընթերցել: Առհասարակ այն, որ այդ երկու երկրներն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել, դա մեզ շոկի չպետք է ենթարկի, դա կարող է ակնկալելի լինել: Արդյոք դրանո՞վ պետք է պայմանավորված լինեն մեր դիրքորոշումներն ու գործողությունները՝ ոչ: Եվ մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու վերաբերյալ՝ առանց նախապայմանների եւ այստեղ առաջնային կարեւորությունն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամուլի հաղորդագրություններում ինչ է գրված: Բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական կողմը, թե՛ հայկական կողմը արձանագրում են, որ այդ բանակցություններն ընթանում են՝ առանց նախապայմաների ու կա պայմանավորվածություն երկու կոնկրետ արդյունքի շուրջ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու եւ ուղիղ օդային, բայց բեռնափոխադրումների իրականացման շուրջ: Հիմա պետք է ջանք գործադրենք, որ այս երկուսը իրականություն դառնան:

Թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի, թերեւս իրենց գործն է, կոնսուլտացիաներ է, թող անեն, մեզ մեր շահը պետք է հետաքրքրի չէ՞, որ սահմանը բացվի եւ Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն եւ այդ ընթացքում մենք մեր ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին: Այդպես էլ անում ենք: Հետևողականորեն այդ մտահոգությունն ու տագնապը բերել այդ խոսակցության մեջ, ես կարծում եմ, օգտակար չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031