Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ձեւավորվել է իր հաղթանակից հրճվող պարազիտների հասարակություն». Դավիթ Սահակյանց

Հուլիս 26,2022 15:08

«Արմեն Գրիգորյանը խղճի ձայնն էր, նա բոլորի անունից էր խոսում: Նա քննադատում էր բոլորին` լինի իշխանություն, ընդդիմություն, թե հասարակություն»,- «Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հրապարակային կոչերը շոկային թերապիա որակեց: Հավելեց, որ Արմեն Գրիգորյանի նման շատերն էին ընկերական նեղ շրջանակներում ու խոհանոցներում խոսում, բայց բարձրաձայնելու խիզախություն ուներ միայն Արմեն Գրիգորյանը;

«Ես նրա խոսքերում վիրավորանք չեմ տեսել, զուտ փաստերի արձանագրում էր, ղողանջող զանգերն էին… Սովորաբար պատերազմի ժամանակ կամ մարտից առաջ հրամանատարը չի ընտրում այնպիսի բառեր, որոնք դուր գան բոլորին: Նա նույնիսկ ամենավերջին բառերով կարող է դիմել իր զորքին, իր հրամանատարության տակ գտնվող տղաներին, որ եկեք՝ մենք գնում ենք մարտնչելու…Արմենն էլ էր դա անում, նա ամեն ինչը կոչում էր իր անունով: Ժամանակը ցույց տվեց, թե որքան ճիշտ էր նա, ու որքան տեղին էին այն էպիտետները, որ տալիս էր ոմանց: Նրանք շարունակում են հրճվել Արմենի մահով, պատրաստ են հանձնել ցանկացած հող, գյուղ, ցանկացած անտառ ու սար, միայն թե իրենց կոմֆորտը հանկարծ չխախտվի…Հանկարծ մի բան չլինի, որ սուպեր Սաքոների համերգները նորից չշարունակվեն»,-ասաց մուլտիպլիկատորը:

Նրա խոսքով. «Մի ամբողջ համակարգ է այսօր աշխատում` ամենագլխավոր խնդիրներից մարդկանց շեղելու համար: Բոլոր իշխանական լծակներն աշխատում են մեկ նպատակի համար` շեղեն ուշադրությունը, որ իրենք մնան իշխանության ու վայելեն այն բոլոր բարիքները եւ հաճույքները, որոնք այսօր վայելում են…Լինի դա քաղաքապետարանի զանգերի անիմաստ խոսակցությունը, լինի աղաման պետք լինել-չլինելը… Մարդիկ դա լուրջ քննարկում են համացանցում, մինչդեռ այդ ամեն ինչը կատարվում է շեղելու համար»,-ասաց մուլտիպլիկատորը:

Դավիթ Սահակյանցի ձեւակերպմամբ. «Հայաստանում ձեւավորվել է պարազիտների հասարակություն եւ պարազիտների իշխանություն: Այսօր շրջապատված ենք պարազիտներով, իրենց պետք չէ Սյունիք, Արցախ, իրենց պետք չէ ոչինչ, բացի այն փոքր միջավայրից, որ իրենք ուզում են ունենալ, իսկ դա կարող է ապահովել թե ռուսը, թե թուրքը, թե թրքացած հայը, թե պարսիկն ու Արեւմուտքը: Պետք լինի՝ ազգանունն էլ կփոխեն, կրոնն էլ կփոխեն, այս հասարակությունն արդեն մեզ հաղթում է, եթե իհարկե չի հաղթել դեռ: Նրանք այսօր հրճվում են իրենց հաղթանակից…Նրանք հեգնանքով են խոսում այն մարդկանց մասին, որոնք չեն համակերպվում այս իրականությանը, հրճվում են այն մարդկանց վրա, որոնք մահանում են ուղիղ եթերում դատարանի դահլիճում: Նրանք հաճույք են ստանում ամեն մի քայլից, որը բերում է կործանման»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031