«Հետք». Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ համայնքի ղեկավարի՝ հուլիսի 25-ին ստորագրած որոշումից։
«Համաձայնեցնել կառուցապատող` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ներկայացրած «ՍՄ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊԸ-ի կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն համայնք Ակունք, գյուղ Զովաշեն՝ ծածկագրեր 07-028-0114-0016 և 07-0228-0114-0017 տարածքում 2,4 կմ ջրագիծ անցկացնելու համար»,- նշված է համայնքի ղեկավարի որոշման մեջ։
Նշված 2 տարածքները սեփականության իրավունքով պատկանում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին և գտնվում են Հատիս լեռան գագաթին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: