Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 26-27-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-21 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.7°C (1966թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 14.7°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.3°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ