Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացման համար

Հուլիս 26,2022 11:25

Կրթության ոլորտում ՀայաստանՍփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար:

Օգոստոսի երկրորդ կեսին անցկացվելիք խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 130 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Այս տարի խորհրդաժողովում անդրադարձ կկատարվի վերջին տարիներին Սփյուռքում կրթության գործընթացի կազմակերպման և զարգացման նոր միտումներին, հայապահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև հեռավար կրթության կազմակերպման հարցերին: Խորհրդաժողովին կներկայացվեն հայերենի և հայրենագիտության ուսուցման նոր մեթոդները, ստեղծված ուսումնական ծրագրերը և դասագրքերը: Այս անգամ խորհրդաժողովում կքննարկվեն նաև արտերկրի բուհերում հայերենի դասավանդման խնդիրները:

ԿԳՄՍ նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովները կազմակերպում է երկու տարին մեկ: Առաջին խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 25 երկրների 125 ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին:

Քննարկումների հիման վրա խորհրդաժողովներում ընդունվում է բանաձև, որն ուղղորդիչ է դառնում մոտակա երկու տարիների աշխատանքի ուղղությունները սահմանելու համար: Խորհրդաժողովներում մշակված շատ մոտեցումներ հետագայում դրվել են նոր միջոցառումների հայեցակարգերի մշակման, կազմակերպման և անցկացման հիմքում: Խորհրդաժողովում կարող են ընդունվել նաև հայտարարություններ:

Համատեղ քննարկումները հնարավորություն են ընձեռում նաև գնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրագործվող ծրագրերի արդյունավետությունը՝ աջակցությունն առավել առարկայական և նպատակային դարձնելու համար:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031