Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավն այն է, որ նախկինում մեկ անգամ ևս այս հիմնադրամը գումար է ստացել, սակայն այն չի ծառայեցրել նպատակին. «Ժողովուրդ»

Հուլիս 26,2022 10:36

Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես, որոշում է կայացվել, իրենց բնորոշմամբ, հրատապ խնդիրների լուծման համար 1.4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։

Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում մեկ անգամ եւս այս հիմնադրամը գումար է ստացել, սակայն այն չի ծառայեցրել նպատակին։

Խոսենք փաստերով. 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը 1.5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար նույն Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամին։ Դա առաջացրել էր Ֆինանսների նախարարության դժգոհությունը, եւ առարկել էին, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինչ են արել այդ գումարները, սակայն դա չի խանգարում, որ կառավարությունը կրկին նման քայլի դիմի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031