ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ազատ արձակել պահվող հայ անձանց։
«Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն էր:
Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է ներգրավվելու երկկողմանի, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։
Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած պահվող հայ անձանց»,- ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ