Այսօր Հռոմում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշմարատի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի հավաքականից 48 կգ քաշային Տիգրան Ղազարյանը եւ 65 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն են ստացել: Հաջողության հասնելու դեպքում նրանք վաղը կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ