Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Միկա Բադալյանը երեք լրացուցիչ օր մնաց ապօրինի անազատության մեջ. Արսեն Բաբայան

Հուլիս 25,2022 23:50

«Ինչպես գիտեք՝ դատարանը Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոփոխել էր և կիրառել էր 6 միլիոն դրամ գրավ։ Սակայն դրանից հետո էլ Բադալյանը շարունակեց լրացուցիչ երեք օր էլ մնալ ապօրինի ազատազրկված։ Բանն այն է, որ նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել է, որ կալանքից ազատելու համար պաշտպանը պետք է դիմի վարույթն իրականացնողին, որպեսզի վերջինս գրությամբ հանձնարարի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որպեսզի նրանք էլ կալանավորին ազատ արձակեն։ Այս ընթացքում, պարզվում է, քննչականը նախաքննությունը հասցնում է ավարտել և գործն ուղարկել դատարան։ Իսկ դատավոր է նշանակվում բոլորիս կողմից ճանաչված՝ Աննա Դանիբեկյանը։

Միքայել Բադալյանի պաշտպանն անհրաժեշտ փաստաթղթերը նույն պահին ուղարկում է դատավոր Աննա Դանիբեկյանին, որպեսզի վերջինս կատարի իր պարտականությունը և ընդամենը մեկ գրությամբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնարարի, որպեսզի անհապաղ ազատ արձակեն Միքայել Բադալյանին, սակայն անհասկանալի պատճառներով այդ պարզ գործողությունը Դանիբեկյանը կատարում է ուղիղ երեք օրում։

Այսպիսով, այսօրվանից քաղբանտարկյալ Միքայել Բադալյանն ազատության մեջ է, սակայն առողջական վիճակից ելնելով դեռ մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում։

Առողջություն եմ մաղթում մեր բոլոր քաղբանտարկյալներին և սպասում նրանց անհապաղ ազատությանը»։

Արսեն Բաբայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031