Թուրքիայում կայանալիք բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ նախապատրաստվող Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում է: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ բռնցքամարտիկները ստուգողական մենամարտեր են անցկացրել Վրաստանի իրենց հասակակիցների հետ:
Տեղեկացվում է նաեւ, որ նախապատրաստության այս փուլը նվիրված է բռնցքամարտիկների ֆիզիկական որակները բարելավելուն, որի արդյունքներն ստուգելու նպատակով էլ տղաներից յուրաքանչյուրը երկու մենամարտ է անցկացրել: Նախապատրաստական հաջորդ փուլը կայանալու է Օլիմպավանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ