Դեն Բիզլերյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել մի կնոջ հետ և գրել՝ «Ես դա արեցի»:
Լուսանկարում Բիզլերյանը պիջակով է, իսկ կինը՝ կանաչավուն զգեստով, ձեռքին՝ ծաղիկներ:
Լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել Բիզլերյանի հետևորդների շրջանում, քանի որ օգտատերերի մեծ մասը կարծել է, թե նա ամուսնացել է վերջապես:
Այնուամենայնիվ, բլոգերները կարծում են, որ նա պարզապես մասնակցել է ինչ-որ մեկի հարսանիքի և որոշել է թրոլինգի ենթարկել իր հետևորդներին:
ԴԵՆ ԲԻԶԼԵՐՅԱՆ