«Սպառնում էր, ելույթ ունենում, թե մեկն իրեն բան ասի՝ կսպանի իրեն․․․Նիկոլ, այդ թուրքի բառերը քեզ էին ուղղված, ոչ թե ինձ, լսո՞ւմ ես։ Քո ու քո պեսի ականջներին էր ոռնում այդ թուրքը, ցույց տալիս իր հագուստը թուրքական սիմվոլներով ու «գորշ գայլի» նշանը։ Նա քեզ էր ձեռք առնում, Նիկոլ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ թուրք երիտասարդն օրերս Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղրել էր հայերին ու ցույց տվել թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։
Լիդա Առուշանյանը վրդովված ասաց, որ նման դեպքերին արձագանք չի լինում․ իշխանությունը նույն կերպ չի արձագանքում նաեւ Ալիեւի ցանկություններին, երբ Կոնդն ու Երեւանն է ուզում, փոխարենը խոսում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի նշաձողի իբրեւ թե իջեցման մասին։
Լիդա Առուշանյանն ահազանգեց, որ թուրքը հասել է մեր դռանը, պետք է համախմբել։ Տիկին Առուշանյանը նաեւ անդրադարձավ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրդադ Փափազյանի՝ ՀՀ մուտքի արգելքին, մատնանշեց, որ հարյուր տարի առաջ թուրքի պատճառով նրա նախկիները գաղթեցին Ֆրանսիա, իսկ այսօր նրա մուտքն արգելվում է ՀՀ իշխանության կամքով։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ