Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրանը պայքարում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ՀՀ իշխանության դեմ»․ Լարիսա Ալավերդյան

Հուլիս 25,2022 18:25

«Ամեն երկիր իր շահերից է խոսում։ Մի սպասեք, որ որեւէ մեկը մեզ պաշտպանի։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների մեջ ենք, տարածաշրջանում աշխարհակարգ է փոխվում։ Սպասել, որ որեւէ պետություն հետեւողական կլինի այլ պետության ազգային շահին, միամտություն է»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպմանը, որում Իրանը հնչեցրեց դիրքորոշում՝ «հայ-իրանական սահմանը հազարամյակների պատմություն ունի, եւ մենք թույլ չենք տալու դրա կորուստը»՝ ասաց ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Իրանը կամ ՌԴ-ն ինչ էլ ասեն, դա բխելու է իրենց ազգային եւ «ագրեսիվ» նպատակներից․ «Ամեն երկիր այսօր այստեղ ձգտելու է ձեռք բերել ավելին։ Այն, ինչ ասվեց, ամբողջությամբ համապատասխան է Իրանի ազգային շահերին»։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին եւ ՀՀ-Թուրքիա երկխոսության օրակարգին, Լարիսա Ալավերդյանը նշեց․ «Երկխոսություն չկա իրականում, դա մենախոսություն է։ Փաշինյանը որեւէ հանդիպման ժամանակ որպես սուբյեկտ հանդես չի գալիս։ Այսօր Իրանը պայքարում է իր շահի համար, որը համընկնում է ՀՀ-ի շահի հետ, եւ պայքարում է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ՀՀ իշխանության դեմ, որովհետեւ վերջինս կրկնում է Թուրքիայի միտքը եւ կողմ է, որ ՀՀ-ն դառնա Թուրքիայի կցորդ։ Աշխարհաքաղաքական ցինիկ խաղերում ՀՀ-ն մանրադրամ է։ ՌԴ-ն ուզում են ոչնչացնել կամ թուլացնել այնքան, որ նորից կարողանան հարձակվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031