Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում կորոնավիրուսի 601 դեպք է գրանցվել: Այսօր այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի առողջապահության վարչության պատասխանատուն: Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ կա՞ վերլուծություն՝ պատվաստված քաղաքացինե՞րն են կրկին հիվանդացել, թե՞ ոչ պատվաստվածները:
Փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն ասաց, որ հոսպիտալացվում են պատվաստվածների մինչեւ 5 տոկոսը, իսկ տասը տոկոսը ախտանշաններով տանում են հիվանդությունը. «Նոր շտամի մասով նախնական տեղեկություններն այնպիսին են, որ հոսպիտալացման բարձր թիվ չի ապահովում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ