Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 8 սմ-ով ցածր է

Հուլիս 25,2022 17:22
sevan

Սևանա լճի մակարդակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.66մ (24.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։

Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.491 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 79.225 մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.892 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 24-ը ներառյալ՝ 148.925 մլն. մ³:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031