Այսօր Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց՝ Կիեւյան-Օրբելի խաչմերուկի ասֆալտապատում ե՞րբ եք անելու, այնտեղ մարդ է ընկել, ձեռքը ջարդել. «Այդ անհարթությունների պատճառով է ընկել, ձեռքը ջարդել»,-ասաց քաղաքապետը:
Ի պատասխան «Վեոլիա ջուր» ընկերության պաշտոնյան ասաց. «Հենց գրունտը նստի՝ կանենք, երեւի այս շաբաթվա մեջ»: Նշեց, որ ասֆալտապատումը ժամանակացույցով ընթանում է:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ հավելեց, որ չունենալով հմտություն՝ բոլորն անում են առաջին շարք երկրորդ շարք. «Բայց, եթե լինի կահավորված ու առանձնացրած՝ ժապավեններով, արգելող միջոցներով ու ազդանշաններով որեւէ դեպք չի լինի. Պարզապես ոչ մեկի մոտ չեն բավարարում այդ տեխնոլոգիաները»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ