«Ինչքան թուրքերը նախապայման ունենան, ասած-չասած՝ սրանք սաղ բավարարել են: Քարվաճառից դուրս են եկել, Լաչինը հեսա տալիս են, 7 շրջանից դուրս են եկել, Շուշին տվել են, Հադրութը տվել են: Հայկական Շուշին դառնում է պանթուրքիզմի կովկասյան կենտրոն, վրեքներդ խաբար կա՞: Էլ ի՞նչ պիտի անեն թուրքերը: Մի հատ Զանգեզուրի միջանցք է, Չավուշօղլին ասում է Զանգեզուրի նախագիծ, ի՞նչ կապ ունի ինչպես է կոչվում: Սա էլ ասում է հայկական խաչմերուկ, ո՞ւր է այդտեղ խաչմերուկ, ա՛յ գլխիդ ձյուն գա: Ի՞նչ հայկական խաչմերուկ, բա որ այդ ճանապարհը ձեռնտու էր, եկար 2018-ին, ասիր՝ ինչ լավ բան է, հայկական խաչմերուկը պիտի բացենք: Բռնաբարվելը որպես հաճույք ներկայացնելը ե՛ւ ուղեղի հետ կապված խնդիր է, ե՛ւ արժեքների: Բռնաբարում են, ասում եք՝ նորմալ է, թուլացեք, հաճույք ստացեք»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հեգնեց՝ այս մարտահրավերները թողած՝ իշխանությունները իրենց աշխատավարձից են խոսում, ժամը 7-ին ազդանշաններ միացնելուց են խոսում. «Արցախ ինչի՞ չեն գնում: Արթուր Թովմասյանին եմ դիմում, միասին շատ երկար ժամանակ աշխատել ենք, հիմա դիմում եմ ձեզ՝ որ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցություններին հրավիրում եք, բա ինչի՞ ձեր նախագահին չեք ասում հրավիրի պաշտոնապես Նիկոլ Փաշինյանին: Կամ դուք՝ որպես Արցախի ԱԺ նախագահ, ինչի՞ չեք հրավիրում Նիկոլ Փաշինյանին Արցախ: Եթե հրավիրել է նրան, չի գնացել, ի՞նչ է ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ