Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զեյնաբի երգերը զլելու եք, դուք էլ տակը պարելու եք, է՞դ եք ուզում… Հա լավ, ո՞նց բացատրեմ ձեզ, այ ձեր ցավը տանեմ, թուրքական էքսպանսիա է տեղի ունենում». Շարմազանով

Հուլիս 25,2022 14:54

«Գորշ գայլերի, Թուրքիայի պաշտոնական նպատակն է կլանել Հայաստանը, կուլ տալ: Կարող է անուն-ազգանունով լինի Հայաստանի հանրապետություն, բայց ինքն իր բովանդակության մեջ լինի Էրմենիստան: Կարող է մի հատ գաղութ էլ չլինի»,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, երբ որ հայկական կողմը հայտարարում է, որ սեպտեմբերից էլ ՀՀ-ից որեւէ զինվոր չպիտի լինի Արցախում, դա հենց Թուրքիայի նպատակն է. «Էլ Թուրքիան ինչի՞ պիտի սահմանը չբացի, ինչ թուրքը ասել է՝ անում ես: Թուրքիայի մոտ որեւէ բան չի փոխվել ո՛չ 1915-ին, ո՛չ 1990-ականներին, ո՛չ 2016-ին, ո՛չ 2020-ին, ո՛չ էլ հիմա: Ո՞նց եղավ, որ 2020-ին Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մեկը հայտարարում էր, որ Թուրքիան գալիս է դեպի Կովկաս, իրենց նպատակը հայերին ցեղասպանելն է, իսկ այսօր նիկոլիստական իր կառավարությունը որեւէ ցեղասպանության մասին չի խոսում, մոռացել է 5000 զոհերի մասին, մոռացել է 1,5 մլն-ի մասին, Հայ դատի մասին: Մուրադի (Փափազյան․-խմբ,) պես մարդը, որ իր ամբողջ կյանքը պայքարել է Հայ դատի համար, այսօր Հայաստան չեն թողնում, «վիդիտե լի» հանդգնել է Նիկոլի դեմ միտինգ անի, Սերժ Սարգսյանի դեմ էլ է միտինգ արել ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, մենք հելնեինք Մուրադի ճամփեն փակեի՞նք Հայաստան: Սրանք իշխանության շահն ու պետության շահը իրարից չեն տարբերում: Դա է մեր ու իրանց տարբերությունը: Մուրադին չեն թողնում, գորշ գայլերին են թողնում, սա է Հայաստանը ու սրա համար է հեղափոխություն արվել: Հեղափոխությունն արվել է, որ կաթողիկոսը մինչեւ 20 մլն դրամ համապատասխան ֆոնդին «նալոգ» չմուծվի, ներողություն այդ բառիս համար, հարձակումները վեհափառից չիջան: Պատմության ընթացքում վեհարանը երբեք չի գրավվել, հա՛յ ժողովուրդ: Սրանք Վեհարանը գրավողին, Վեհարանի վրա հարձակվողին Գյումրիում ռեկտոր են նշանակել»:

Շարմազանովը քննադատեց, որ այս իշխանությունները բանակը վարկաբեկեցին, հիշեցրեց Մանվել Գրիգորյանի գործը. «Լեւոն Մնացականյանին Արցախի ՊԲ-ից հեռացրեցին, Օգանովսկուն, սա է թուրքական պահանջը: Որ թուրքերը մտածեին ոսկերչական գործ անեին, այսպես չէր լինի: Հիմա էլ կանգնել են՝ կոռուպցիա, կոռուպցիա, սպանի՛ք, արա, մի հատ երկիր ասեք, որ կոռուպցիա չկա: Ամենամեծ թալանչին իրենք են, 800 հազար հա սրանք տվել են թուրքին, 10 հազար քառակուսի կմ համարյա տվել են թուրքին, դա թալա՞ն չի, շուրջ 2000 բնակավայր տվել են, բա թալանը պոզով-պոչո՞վ է լինում»:

Շարմազանովի դիտարկմամբ՝ եթե ասում են՝ հանձնենք, որ պատերազմ չլինի, հանձնելով գնալու են ու լավ չի լինելու. «Վերջում թուրքերը գալու են սաղիդ տները: Հանրապետության հրապարակում մեկ էլ ասելու են՝ պիտի հայկական երգեր չլսեք, պիտի լսեք թուրքական մուղամներ, Զեյնաբի երգերը զլելու եք, դուք էլ տակը պարելու եք, է՞դ եք ուզում: Հա լավ, ո՞նց բացատրեմ ձեզ, այ ձեր ցավը տանեմ, թուրքական էքսպանսիա է տեղի ունենում: Թուրքերը իրենց չեղած պատմությունից Սուլեյմանի մասին են կինո հանում, քիչ է մնում սարքեն եսիմ ինչ, իսկ մենք մեր հաղթանակած, հզոր մշակույթի տալիս ենք թուրքի՞ն: Պատմությունը գիտություն է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին ու այն ժողովուրդները, որոնք պատմությունից դասեր չեն քաղում, այն էլիտաները, որոնք դասեր չեն քաղում, նրանք նվազագույնը պետականությունից են զրկվում, իսկ մաքսիմում պատմության թատերաբեմից կորում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031