Ջերմուկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը «Garag Erasmus for Yerevan» կազմակերպության հետ համատեղ հուլիսի 23-24-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում կազմակերպել է մեդիագրագիտության և երիտասարդների մասնակցությունը համայնքային զարգացմանը թեմաներով բազմաբովանդակ և ինտերակտիվ դասընթաց։
Մասնակցել է Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 45 երիտասարդ։ Ծրագրի կայացմանը ֆինանսապես աջակցել է «Ապրելու» հիմնադրամը։
Դասընթացը մեդիաանվտանգության, լրագրության, սոցիալական ցանցերի, երիտասարդական հնարավորությունների, մեդիայի միջոցով համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցության և առհասարակ, երիտասարդական քաղաքացիական ակտիվության մասին էր։
Ծրագրի կազմակերպիչները կարևորում են սահմանամերձ համայնքների զարգացման հարցում տարբեր կրթական ծրագրերին այստեղի երիտասարդների մասնակցությունը, քանի որ վստահ են, որ նրանք են վաղվա համայնքի պատասխանատուն ու երաշխիքը։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցություն