Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա էն մյուսներին ի՞նչ ես անելու». արձագանքներ Դեն Բիլզերյանի ամուսնության մասին լուրին

Հուլիս 25,2022 13:08

Պոկերի արքա, մշտապես կիսամերկ գեղեցկուհիներով շրջապատված ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանը հրաժեշտ է տվել ամուրի լինելու` իր կարգավիճակին: Նա ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել հարսնացուի հետ ու գրել` վերջապես ես արեցի դա:

Ֆեյսբուքի հայաստանցի օգտատերերը շնորհավորանքների հետ միասին գրել են, որ Հայաստան այցելությունը փաստորեն դրական է անդրադարձել նրա վրա:

«Այ ստեղ կողքից 3 հարսնաքրերը լրիվ օկ են»,-գրել է մի օգտատեր: Շատ են հետաքրքրվողները, թե մյուս աղջիկներին ասե՞լ է, նրանց ի՞նչ է անելու, օգնություն պե՞տք է։

«Աղջկա դեմքից էրեւում ա, որ տաք է, չի ջոկում ուր է ընկել »,-գրել է մեկ ուրիշը:

«Հեսա սաղ կազինոների կրած փողերը պամպերսի վրա ա գնալու»,-սրամտել է մեկը:

«Փառք Աստծո, վերջապես շալվար հագար»,-գրել է մեկ այլ օգտատեր: «Երբ դե ֆակտո գիտես, որ մարդդ քեզ դավաճանելու է, բայց ամուսնանում ես, որովհետեւ հարուստ է»,-նման մեկնաբանություն է թողել օգտատերերից մեկը: «Առանձին եք չէ՞ ապրելու»,-հումոր է արել մյուսը:

«Հայաստան եկավ, բախտը բացվեց»,-գրել է շնորհավորողներից մեկը: «Բայց արդեն խելոք ե՞ս մնալու»,-հետաքրքրվել է մի օրիորդ:

Հիշեցնենք, որ նա վերջերս Հայաստանում էր եւ իր պաշտոնական խանութ-սրահում երկրպագուների հետ, որոնք Բիլզերյանի ինքնակենսագրական «Դրվածք» գիրքը ձեռք էին բերել նրա ինքնագրով։

Ի դեպ, 2018 թ. Բիլզերյանի` Արցախ այցելությունը ժամանակին զայրացրել էր ադրբեջանցիներին, եւ Ադրբեջանը պաշտոնապես դիմել էր Ինտերպոլին` Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Դեն Բիլզերյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031