Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կարապետյանի և ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է

Հուլիս 25,2022 12:11

ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան արդեն իրականություն է

Երկու տարի առաջ՝ հուլիս 20-ին ՀայՓոստի տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը՝ ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար: Հայկ Կարապետյանի գլխավորությամբ ՀայՓոստում իրականացվեցին հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:

2020թ. հնգամյա զարգացման ռազմավարության ներքո կառուցվել է ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծվել են դուստր ձեռնարկություններ և գործարկվել են բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն: Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտվում է։ Հուլիսի 25-ից Հայկ Կարապետյանի և ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է։

Հայկ Կարապետյանի գլխավորությամբ ՀայՓոստ ընկերության գլխավոր ձեռքբերումները.

Թվայնացում. iNovation

Ֆենիքս ծրագրի (Phoenix) գործարկում. թվայնացվել է ՀայՓոստի ամբողջ համակարգը, բոլոր բաժանմունքները միացվել են  մեկ միասնական օնլայն համակարգով:

ՀայՓոստում հաճախորդների գոհունակության համակարգի (Metrix) ներդրում. ծառայությունները դարձել են էլ ավելի հաճախորդամետ, հաճախորդների կարիքները բավարարող:

«ՀայՓոստ+» Իրավահավաստի էլեկտրոնային փոստի համակարգի ներդրում. թվայնացվել են ՀայՓոստի փոստային գործառույթները: Այժմ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում:

Envelope, Հիբրիդ փոստ ծրագրերի ներդրում. թվայնացվել է նամակների մշակման արդեն 88%-ը:

HayPost Pay դրամապանակի գործարկում. կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, գույքահարկի և հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի և այլ ծառայությունների համար, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի բանկային քարտերին: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաև վարկերի մարման ծառայությունը:

Նոր Stamps.am կայքի գործարկում. հնարավորություն է ստեղծվել գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց:

Փոստային բաժանմունքների արդիականացնում և փոստփոխանակման բարելավում

Փոստատարների պլանշետներով աշխատանք. փոստատարներն այժմ պլանշետի միջոցով են տրամադրում կենսաթոշակները, իրականացնում հասցեական առաքումները, նաև հնարավոր է տեղում իրականացնել վճարումներ:

ՀայՓոստում ստեղծվել է փոստային բաժանմունքների օրինակելի մոդել, իրականացվել է 26 փոստային բաժանմունքի վերաբրենդավորում, վերազինում. բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից ստանդարտներին համապատասխան:

ՀայՓոստը Արդարադատության նախարարության հետ համատեղ բացել են Քաղաքացիական կենտրոններ Վանաձոր, Իջևան, Գյումրի քաղաքներում, որոնք մարզերի բնակիչներին հնարավորություն են տալիս մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն:

Տեսակավորման կենտրոններ են բացվել ՀՀ մարզերում, որոնք նպաստել են մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը, փոստփոխանակման  արագացմանը 3 անգամ:

Ավտոպարկը համալրվել է 30 տոկոսով: 

Նոր ծառայությունների և առցանց հարթակների գործարկում

Գործարկվել է նույն օրը առաքում Երևանում ծառայությունը. Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացվում է օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն:

HayPost Market էլեկտրոնային առևտրի հարթակի գործարկում. նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրանքներով:

Բեր-Բեր բեռնափոխադրման ծառայության գործարկում. հաճախորդները ԱՄՆ-ից գնումներ են կատարում ՀայՓոստի վիրտուալ հասցեից և ստանում Հայաստանի ցանկացած կետում:

ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի, ինչպես նաև  դեղերի առաքման առցանց ծառայության գործարկում. հնարավոր է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ առաքման ծառայության միջոցով, կամ մոտակա փոստային բաժանմունքում:

Արմոտեկա հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ. նպատակն է  հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:

20 նոր էլէկտրոմոտոցիկլետ և փոստի տեսակավորման կենտրոնի համար նոր հոսքագծի ձեռք բերում, որի համար ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից ստացել է դրամաշնորհ 267,000 ԱՄՆ դոլարի չափով։

Հաճախորդների բողոքների վերլուծության և աջակցման, արագ արձագանքման ծառայությունների ստեղծում (կոնտակտային կենտրոն միանալու սպասելաժամանակը կրճատվել է 10 անգամ) և վստահության հեռախոսահամարի գործարկում:

Ֆինանսական ցուցանիշներ

Միջազգային Grant Thornton ընկերության անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով. ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով,  ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:

Աշխատակիցների խրախուսման ծրագրեր

Փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 46,5%-ով: Կորպորատիվ կառավարման սկզբունքների (Performance base) հիման վրա ներդրվել է ամսական պարգևատրման ծրագիր: Վարչական աշխատողների համար ներդրվել է տարեկան պարգևատրման պլան:

Մրցանակներ

ՓոստԵվրոպի կողմից ՀայՓոստը 2021թ. ստացել է փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ՝ HayPost Pay դրամապանակի նորարարական լուծումների համար:

ՀայՓոստը 2022թ. ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը:

2022թ. Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը  ՀայՓոստը ստացել է մրցանակ High Performance անվանակարգում:

2022թ. ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀայՓոստը:

ՀայՓոստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031