Լրահոս
Օրվա լրահոսը

Ես սկսեցի ավելի լավ հասկանալ պատերազմում մարդու կյանքի արժեքը․ ինչպե՞ս են հայերն ու ադրբեջանցիները միասին սովորում Թբիլիսիում. JAMnews

Հուլիս 25,2022 11:31

JAMnews.Ղարաբաղյան հակամարտությունը 30 տարով միմյանցից մեկուսացրել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները։ Եթե ավագ սերունդը դեռ հիշում է, թե ինչպես էին երկու ժողովուրդները խաղաղ ապրում, ապա շատ երիտասարդներ երբեք «թշնամի» երկրի հասակակիցների չեն տեսել։ Պետական քարոզչության և հասարակությունում արմատավորված կարծրատիպերի պատճառով հայ և ադրբեջանցի երիտասարդությունը միմյանց վերաբերվում է անբարյացակամությամբ և լարվածությամբ։

Ուսումն օտարերկրյա համալսարաններում միմյանց հետ անմիջականորեն շփվելու հնարավորություններից մեկն է երիտասարդների համար։ Օրինակ՝ Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում (GIPA) 2001 թ-ից մագիստրատուրայի հատուկ ծրագիր կա՝ Caucasus School of Journalism and Media Management, որի հովանավորն ԱՄՆ է։ Այն Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև տարածաշրջանի չճանաչված հանրապետությունների ուսանողների համար է։

Արփի Բեքարյան

Երբ Արփին դեռ նոր էր ընդունվել GIPA, նրա կուրսում հայ և ադրբեջանցի ուսանողների միջև հարաբերությունները լավ էին դասավորվում։

«Այնուհետև համալսարանը հանդիպում-երկխոսություն նախաձեռնեց հայ և ադրբեջանցի ուսանողների համար, որպեսզի մենք կարողանանք խմբում միասին սովորել և աշխատել, որովհետև նախորդ տարիներին կոնֆլիկտները շատ էին, ծեծկռտուքի էլ էր հասել։

Երկխոսության երկրորդ օրը, երբ մենք սկսեցինք համադրել ղարաբաղյան հակամարտության իրադարձությունների մեր վարկածները, ամեն ինչ չափազանց հուզական դարձավ՝ լացով և բղավոցներով։

Ես ինքս էլ էի շոկի մեջ, մտածում էի՝ «Միթե՞ ինձ այսքան ստել են հայրենիքում»։

Հիշում եմ, թե ինչն ինձ ամենաշատը շոկի ենթարկեց։ Երբ քննարկումը հասավ Սումգայիթի ջարդերին, իմ ադրբեջանցի խմբակիցներից մեկն ասաց, որ հայերն իրենց ենք դա արել։ Ես պատասխանեցի՝ «Այդտեղ ի՞նչ տրամաբանություն կա։ Տեսնո՞ւմ ես, թե որքան լավ է աշխատում քարոզչությունը, որ դու անգամ չես էլ կասկածում այդ աբսուրդին»։

Այնուհետև որոշ ժամանակ անց մենք քննարկում էին Խոջալուի ջարդը, և ես ասացի, որ Հայաստանը կարծում է, որ դա կազմակերպել են ադրբեջանցիները։ Եվ միանգամից հասկացա իրավիճակի հեգնանքը։ Մեզ էլ շատ բան չեն ասել։

Օրինակ՝ Հայաստանում պատմության դասագրքերում, մեդիայում կամ անտեսում են ադրբեջանցի փախստականների գոյությունը, կամ ասում են, որ Ադրբեջանը չափազանցնում է նրանց թիվը, և որ նրանք չեն ուզում տուն վերադառնալ։ Հայաստանից, այլ ոչ թե Ղարաբաղից հեռացած փախստականների մասին ես ընդհանրապես ոչինչ չեմ իմացել։

Ադրբեջանցի որոշ խմբակիցների հետ շատ մոտ էինք, անգամ միասին Քութայիսի ենք մեկնել, գնացել Թբիլիսիում ադրբեջանական ռեստորան, միասին ուրախ ժամանակ անցկացրել։

Բայց ամեն անգամ, երբ բանը հասնում էր հակամարտությանը, ես զգում էի սկզբում այն երկխոսության պակասն ադրբեջանցի ընկերներիս մոտ։

Ես ինքս շատ էի ուզում նորմալ խոսել հակամարտության մասին, և ամառային արձակուրդների ժամանակ գրանցվեցի նույն հասարակական կազմակերպության երկխոսությանը, որին GIPA-ն ներգրավում է երկխոսություն-հանդիպումների անցկացման համար։ Այնտեղ շատ լավ շփվեցի ադրբեջանցիների հետ, որոնք իրոք ուզում էին խոսել։

Այնտեղ GIPA-ի ադրբեջանցի ուսանողներ կային, որ մի կուրս ցածր էին։ Նրանցից մեկի հետ ընկերացանք, և մեր ընկերությունը տարածվեց նրա խմբի և իմ խմբի հայ ուսանողների վրա։

Այդ ընկերությունում ոչ ոք ազգայնական չդարձավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, որովհետև մենք շատ էինք խոսում այդ թեմայով, օգնում միմյանց անցնել դրա միջով։

Հեյդար Իսաև

Հեյդարը GIPA է ընդունվել նույն տարում, ինչ Արփին։ Նրա խոսքով՝ սկզբից հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները լավ չէին դասավորվում, քանի որ բոլորը միմյանց զգուշությամբ և անվստահությամբ էին վերաբերվում, բայց դա երկար չի տևել․

«Մեր խմբում երկու երկրներից էլ ուսանողներ կային, որոնք հայրենասեր էին, հպարտանում էին իրենց արմատներով, կողմ էին իրենց պետությունների քաղաքականությանը, սակայն պատերազմից առաջ մեր հարաբերությունները լավ էին զարգանում։

Երբեմն վեճեր էին տեղի ունենում, ճիշտ է, դրանք միշտ ընթանում էին հարգալից ձևով և առանց վիրավորանքի, մենք համբերատար լսում էինք։ Դա մեծապես տարբերվում էր նրանից, թե ինչպես են ադրբեջանցիներն ու հայերն իրենց պահում սոցցանցերում, որտեղ պարբերաբար վիրավորում են միմյանց։

Ադրբեջանական հակամարտությանն թեմայով որոշ ադրբեջանցիներ մարտական էին տրամադրված, թե դա պատերազմ է, և մենք պետք է այդ հողերը վերադարձնենք մեր փախստականների համար, սակայն մնացածներն, այդ թվում՝ ես, հայերի հետ պայմանավորվեցինք, որ դրանք պարզապես քաղաքական խաղեր են, և սկսեցինք խուսափել այդ թեմայով խոսակցություններից։

Մենք դեմ էինք պատերազմին և ուզում էինք, որ այն ավարտվեր հնարավորինս արագ։ Սակայն դասերի ժամանակ ստիպված էինք քննարկել պատերազմական իրադարձությունները կամ տերմինաբանությունը։ Երբեմն տարաձայնություններ էին առաջանում։

Օրինակ՝ մի անգամ ես ասացի, որ չեմ կարող որպես լրագրող հայտնել այն մասին, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, անգամ եթե համարեմ, որ այդպես էլ կա։ Հայ համակուրսեցիներս պնդում էին, որ ակնհայտ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Մենք նաև շատ էինք վիճում սիրիացի վարձկանների պատճառով։

Պատերազմից հետո հայերի և ադրբեջանցիների միայն մի փոքրիկ խումբ մեր կուրսում կարողացավ պահպանել լավ հարաբերությունները։ Մեզ միավորում էր այս պատերազմի գնի գիտակցումը․ չէ՞ որ հայ և ադրբեջանցի ուսանողներից յուրաքանչյուրի ազգականներից կամ ծանոթներից մեկը զոհվել էր պատերազմում։ Մինչ օրս ընկերություն ենք անում։

Պատերազմից առաջ, եթե ինձ հարցնեին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշմանս մասին, ես ինձ ավելի շատ կանվանեի ադրբեջանամետ, սակայն ուսման ընթացքում, պատերազմի ժամանակ և դրանից հետո, ես դարձա չեզոք, այս հակամարտությունում ես ոչ ոքի կողմից էլ չեմ։

Սովորելու ընթացքում ես սկսեցի ավելի լավ հասկանալ պատերազմում մարդու կյանքի արժեքը, որովհետև շատ էի շփվում «մյուս կողմի» մարդկանց հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաշիր ԿԻՏԱՉԱԵՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031