Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանում անցկացրած երեք շաբաթվա ընթացքում ես ծանոթացա, երևի, հարյուր հոգու հետ»․ Ադրբեջանցու արկածները Հայաստանում. JAMnews

Հուլիս 25,2022 10:33

JAMnews. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շատ ընդարձակ և կարծես տոնական տեսք ունեցող անձնագրային վերահսկողության հերթում կանգնած՝ սկսեցի տագնապ զգալ։ Ես զննում էի սահմանապահների դեմքերը՝ փորձելով կռահել, թե ով է ավելի բարի։ Եվ ահա ինձ ուղղորդեցին դեպի նրանցից մեկը։ Նա ձեռքում շուռումուռ տվեց իմ ռուսաստանյան ներքին անձնագիրը։ Կարծես՝ դեմքը խոժոռվեց «Մամեդով» ազգանունից։

Բայց արդյունքում՝ ես, այնուամենայնիվ, լսեցի․ «Բարի գալուստ Հայաստան»։

Երբ մոսկվացի Արսլանը [անունը փոխված է] պատրաստվում էր Երևան մեկնել, նրա որոշ ընկերներ փորձում էին նրան հետ համոզել՝ դա ռիսկային քայլ համարելով։ Թեև Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան են ուղևորվել հազարավոր ռուսաստանցիներ՝ Արսլանի դեպքն առանձնահատուկ էր․ չնայած ռուսական քաղաքացիությանը՝ նա կիսով չափ ադրբեջանցի է։

Մայրս Մոսկվայի թաթար է, հայրս՝ ադրբեջանցի, որը Ռուսաստան է տեղափոխվել 1990-ական թվականներին։ Նա բավականին ազգայնականորեն տրամադրված մարդ է։

Մանկությանս տարիներին հորս աշխարհայացքը ինձ համար օտար և անհասկանալի էր, և դա բարդացնում էր մեր հարաբերությունները մշտական առճակատմամբ։ Հարևանների հետ հակամարտության գաղափարը, որոնց հետ երեկ թեյ էիր խմում, մանկուց աբսուրդային, օտար և չարակամ էր թվում։

Երբ Ռուսաստանն Ուկրաինային պատերազմ հայտարարեց, դա ինձ համար շոկային էր, ինչպես շատերի համար։ Ես միանգամից որոշեցի մեկնել՝ ենթադրելով, որ շուտով Ռուսաստանում բոլոր կենդանի էակների համատարած զտումներ են սպասվում։ Հատկապես, որ ես լրագրող եմ և վաղուց եմ քաղաքական ակտիվիզմով զբաղվում։ Այնպես որ, «ֆեյքերի մասին» օրենքը, որն ընդունեց ռուսական իշխանությունը, ինձ հետ անմիջական կապ ուներ։

Բացի այդ, ինձ թվում է, որ այժմ ժամանակն է յուրատեսակ հակապատերազմական էմիգրանտական ցանց ստեղծելու, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Դրանով էլ որոշեցի զբաղվել․ միավորել բոլոր հակապատերազմական նախաձեռնությունները, որոնք կան էմիգրանտների և տեղի բնակիչների շրջանում։ Միավորել ակտիվիստներին, լրագրողներին, ակադեմիական և ստեղծագործ ոլորտների մարդկանց, որոնք դեմ են ցանկացած պատերազմի և բռնապետության։

Հենց Հայաստան մեկնելու որոշումը կրկնակի ժխտման խորհրդանշական ժեստ էր։

Իմ ռուսական քաղաքացիությունը կարծես ինձնից պահանջում է Ուկրաինայի դեմ պատերազմի մի մասը լինել, իսկ իմ ազգային պատկանելիությունը՝ որ սատարեմ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում։ Ես հրաժարվում են մասնակցել հակամարտություններին և պատերազմներին, քանի որ «մարդ» հասկացությունն ինձ համար ավելի կարևոր է, քան «ռուսը», «հայը» կամ «ադրբեջանցին»։

Քաղաք տանող ճանապարհին տաքսիով անցնում էինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կողքով։ Ես փորձեցի տաքսու վարորդի հետ զրույց վարել․

Գեղեցիկ է, — ասացի ես։

Գեղեցի՞կ  է, – վրդովվեց նա, – այստեղ ոչ մի գեղեցիկ բան էլ չկա։ Այդ մարդիկ մահացել են։

Այն կարծես ողբերգական երաժշտություն լինի՝ գեղեցիկ, բայց տխուր,- կարծես՝ տաքսու վարորդը լավ չհասկացավ, թե ինչ նկատի ունեմ։

Քաղաքում ինձ դիմավորեց ընկերս՝ Ռուսաստանից ժամանակ միգրանտը։ Նա վճարեց տաքսու համար, և մենք գնացինք նրա հյուրանոցային համար։

Ես առաջարկեցի զբոսնել։ Բայց նա ասաց, որ ինձ հետ չի թափառելու Երևանի փողոցներում։ Եվ ինձ էլ ավելորդ անգամ խորհուրդ չի տալիս դուրս գալ, միանգամից ադրբեջանցուն կճանաչեն և․․․ Մի խոսքով, ներկայացիր որպես դաղստանցի»։

Ես կատակեցի, բայց նրան հաջողվեց ինձ մի թեթև վախեցնել։ Բայց ես Ռուսաստանից նրա համար չէի մեկնել, որ համարում փակվեմ։

Այդ ամբողջ ընթացքում միակ բանը, որ անում էի, մարդկանց հետ ծանոթանալն ու հակամիլիտարիստ համախոհներ գտնելն էր։

Երևանում անցկացրած երեք շաբաթվա ընթացքում ես ծանոթացա, երևի, հարյուր հոգու հետ։ Որոշ մարդկանց հետ նույնիսկ կարողացա պայմանավորվել, օրինակ, որ համատեղ հակառազմական մանիֆեստ ենք գրելու։

Կարծում եմ՝ այս ուղևորության արդյունքում ես մի փոքր քայլ արեցի դեպի նպատակակետս՝ հակապատերազմական ցանցի ստեղծումը, և տասնյակ նոր ծանոթություններ ձեռք բերեցի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031