«Ա1+» – Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Վարդավառը նշվեց Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում: Հյուրերը շատ էին՝ թե Արցախից, թե Հայաստանից։
Ջրոցի խաղում էր նաեւ գյուղապետը՝ Անդրանիկ Չավուշյանը, ջրվողների թվում էր ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։