Վարդավառի նախատոնակին Aravot.am-ը զրուցեց ծիսակարգի ամենաակտիվ մասնակիցներից մեկի՝ Մհեր Ծառուկյանի հետ: Երիտասարդը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Վոլգոգրադ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետն է:
«Եկել եմ ուխտագնացության ու որոշել ընդմիշտ մնալ հայրենիքումս, որովհետեւ զգում եմ, որ պատերազմական օրերից հետո հայրենիքը մեր կարիքը շատ է զգում: Ու ես որպես սփյուռքում ապրող հայ երիտասարդ ինձ դավաճան կհամարեմ, եթե այնտեղ ես կյանք վայելեմ, երբ իմ ազգը այստեղ ինչ-որ բանի կարիք ունի: Ես զգում եմ, որ եկեղեցու միջոցով կարող եմ իմ երկրին ինչ-որ բանով օգտակար լինել:
Ժամանակին շատ հայեր են լքել Հայաստանը, իմ ծնողներն էլ: Ու ես հիմա փորձում եմ նրանց սխալն ուղղել: Հուսով եմ, որ բոլորն էլ այսպիսի նպատակ ունեն: Ուղղակի ժամանակի եւ հնարավորության հարց է: Վստահ եմ, որ եթե ոչ իմ, ապա հաջորդ սերունդը, ինչ էլ լինի, անպայման կվերադառնա հայրենիք: Ես միշտ ասել եմ, որ Աստված չանի, եթե վտանգ սպառնա մեր հայրենիքի լինելիությանը, ես վերջին հայը կլինեմ, որը կլքի Հայաստանը: Բայց մենք կաղոթենք ու բոլոր հնարավոր եւ անհնար գործերով կանենք ամեն բան, որպեսզի այդ օրը չգա»,-ասաց երիտասարդը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ