Հուլիսի 24-ին, ժամը 16։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Kia Sportage» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորակը (մոտ 7 մ)։ Կա մեկ տուժած, ով հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ