Հուլիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան քաղաքում մասնակցեց Հայաստանի անունը կրող և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հրապարակի անվանակոչման հանդիսավոր արարողությանը։
Իր խոսքում դեսպանը երախտագիտություն հայտնեց Կլերմոն-Ֆերանի քաղաքային խորհրդին՝ ի դեմս քաղաքապետ Օլիվիե Բիանկիի, հրապարակի անվանակոչման կարևոր որոշման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ «Rencontres et culture arméniennes» կազմակերպությանը և նրա նախագահ Կլոդին Խաչատուրյանին՝ Ֆրանսիայի և Հայաստանի ու Արցախի միջև մշակութային և հումանիտար կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։
Հրապարակի բացմանը և ելույթներին հաջորդեց հրապարակի հարևանությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի առջև ծաղկեպսակների զետեղման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էր նաև Լիոնում Հայաստանի հյուպատոս Լևոն Դավթյանը։
Կարդացեք նաև
ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ