Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել է ավտոմեքենա

Հուլիս 24,2022 10:00
vtar

Հուլիսի 24-ին, ժամը 02:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1992 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:52-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031