Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը՝ Վարդավառը, նշվելու է վաղը: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այսօր կազմակերպվեց Վարդավառի ավանդական նախատոնակ:
Հավատավոր ժողովուրդը երեկոյան ժամերգությունից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից ուղեւորվեց մանկական զբոսայգի: Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Aravot. am-ին ասաց. «Արդեն 10 տարի է, որ մենք ազգային եկեղեցու տոները նշում ենք մեծ շուքով: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հետ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ մենք վերականգնում ենք մեր բոլոր ազգային տոները, այդ թվում՝ Վարդավառը: Մանկական զբոսայգում ժողովրդական երգ-պարի ուղեկցությամբ ներկայացնելու ենք Վարդավառի ազգային ծեսերը: Վերջում կլինի ջրոցի: Իսկ վաղը բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ