Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին,որում, մասնավորապես ասվում է․
Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։
Արցախի Հանրապետությունում ներքաղաքական, կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։
Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ, որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։
Կարդացեք նաև
Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին