Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստին, որ կայացել է Օլիմպավանում, ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հրավերով մասնակցել են հանրապետության մասնագետները եւ մարզաձեւի պատասխանատուները:
Պատանեկան, երիտասարդական, կանանց եւ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հաշվետվություն են ներկայացրել անցած վեց ամսում կատարված աշխատանքների մասին, քննարկել առկա խնդիրները, որոնք միանգամայն լուծելի են:
Օրակարգային առանձնահատուկ քննարկման հարցը, թերեւս, եղել է 2023 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստությունը, որը նաեւ օլիմպիական վարկանիշային կարգավիճակ է ունենալու: Բոլորը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է Եվրոպայի առաջնությունը կազմակերպել ամենաբարձր մակարդակով եւ անել ամեն բան, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները հանդես գան առավել հաջող:
Նիստում արձանագրվել է նաեւ, որ չնայած մրցաշրջանը դեռ նոր է հատել հասարակածը, սակայն Հայաստանի ծանրորդները արդեն նվաճել են 33 մեդալ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ