Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի միջազգային քրեական դատարանը պատրաստվում է վարույթ սկսել Ուկրաինայում ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունների առնչությամբ․ «Ամերիկայի ձայն»

Հուլիս 23,2022 10:50

Հաագայի միջազգային քրեական դատարանը պատրաստվում է վարույթ սկսել Ուկրաինայում ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունների առնչությամբ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Այս մասին նախօրեին հայտնել էր Bloomberg-ը։

Ըստ Bloomberg-ի՝ ուկրաինական իշխանությունները նույնպես բանակցում են Հաագայի դատարանի հետ՝ այս պահին առնվազն մեկ ռուս ռազմագերի տեղափոխելու համար, որը ենթադրաբար պատրաստ է ցուցմունք տալու:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արդեն հետաքննում է ավելի քան 21,000 ենթադրյալ ռազմական հանցագործությունների դեպքեր, որոնք կատարվել են երկրում ռուսական ագրեսիայի սկզբից։ Նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի խոսքով՝ վարչությունն ամեն օր ստանում է բռնության դեպքերի 200-ից 300 նոր ապացույց։

Ի թիվս այլ զարգացումների, մի խումբ ամերիկացի սենատորներ, որոնց թվում էին և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ, Կոնգրեսին են ներկայացրել բանաձևի մի նախագիծ, որը ճանաչում է Ռուսաստանի գործողությունները պատերազմի ընթացքում որպես ուկրաինացի ժողովրդի դեմ ցեղասպանություն:

Կրեմլն ավանդաբար հերքում է ուկրաինացիների դեմ հանցագործություններին ռուս զինվորականների առնչությունը՝ դրանք անվանելով «բեմականացված» կամ կեղծ։

«Ուկրաինայում կատարված վայրագությունների հիմնական պատասխանատվությունը կրում է Պուտինը և նրա մերձավոր շրջապատը». Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից մարդկանց դեմ բազմաթիվ ռազմական հանցագործությունների կատարման փաստն անվիճելի է, հայտարարել է «Աջակցություն քաղբանտարկյալներին. Մեմորիալ» մարդու իրավունքների պաշտպանության անկախ նախագծի ղեկավար Սերգեյ Դավիդիսը: Նրա կարծիքով, այժմ կարևոր է գործը հասցնել դատարան և կայացնել համապատասխան որոշումներ:

«Եթե դա տեղի ունենա բավական արագ (իսկ միջազգային դատարանների չափանիշներով, գործընթացն իսկապես արագ է ընթանում), դա արդեն լավ արդյունք կլինի», – ասել է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության աղբյուրը։ «Միևնույն ժամանակ պարզ է, որ նման դատարանը, ցավոք, չունի որևէ մեխանիզմ՝ իր որոշումը կյանքի կոչելու։ Այսօր հնարավոր չէ պարտադրել միջազգային իրավունքի կատարումը, պատասխանատվության ենթարկել այն խախտողներին, և դժվար թե դա հնարավոր լինի Հաագայի դատարանի որոշումից հետո։ Այնուամենայնիվ, սա կլինի ևս մեկ փաստարկ՝ հանուն արդարության, ռազմական հանցագործությունների համար պատժի անխուսափելիության սկզբունքի իրականացման համար պայքարը շարունակելու համար»։

Իհարկե, Ուկրաինայում տեղի ունեցած վայրագությունների հիմնական պատասխանատվությունը Պուտինինն է և նրա մերձավոր շրջապատի, ովքեր որոշում են կայացրել չհրահրված ագրեսիա սկսել հարևան երկրի դեմ, համոզված է Սերգեյ Դավիդիսը։ Նրան թվում է, որ, ի վերջո, խոսքը պետք է գնա հրաման տվողներին պատժելու մասին։

«Առանց դրա ռուս զինվորականները չէին հայտնվի ոչ Բուչայում, ոչ Իրպենում, որտեղ նրանք զանգվածային հանցագործություններ կատարեցին: Առանց դրա ռումբերը չէին հավածի Մարիուպոլի թատրոնին և այլն», – պնդում է նա:- Իսկ ով է հրաման տվել սանձազերծել այս սպանդը, բոլորը քաջատեղյակ են։ Կարծում եմ, որ տեսանելի ապագայում այդ հարցն անշուշտ կծագի և կլուծվի դատական կարգով, և այստեղ շատ բան ապացուցելու կարիք չի լինի՝ ամեն ինչ տեսանելի է։ Պատերազմն ինքնին հանցագործություն է։ Կարծում եմ, որ Հաագայի դատարանը կարող է սա գրել իր որոշման մեջ»:

Սա կարևոր է տեղեկատվական ռեզոնանսի առումով, որպեսզի մարդիկ չմոռանան հանցագործությունների փաստերը, բայց ավելի կարևոր կլինի, որ դատարանը որոշի կոնկրետ մեղավորներին, ընդգծեց իրավապաշտպանը։ Սա շատ ավելի մեծ կշիռ կունենա, քան լրատվամիջոցներում հրապարակումները կամ Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրությունները, եզրափակեց նա։

«Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կա ագրեսոր և պատերազմներ նախաձեռնող, ինչ-որ բան պետք է ձեռնարկել դրա դեմ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031