Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկ անձից կատարվող գնումների պրակտիկան շարունակվում է լայն թափով եւ բացեիբաց․ «Ժողովուրդ»

Հուլիս 23,2022 10:25
arsaradatutyun

Այն, ինչ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր, հիմա իրագործում է առանց ընկճվելու: Կառավարությունը կրկին շարունակում է մեկ անձից կատարվելիք գնումների արատավոր պրակտիկան: Այս անգամ, իհարկե, խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անհետաձգելի է համարել համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման գնման կարիքը: Դրա համար թույլատրվել է արդարադատության նախարարությանը համակարգչային էլեկտրոնային հսկողության համակարգերի գործարկման համար անհրաժեշտ sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու ձևով:

Sim քարտերի և դրանց սպասարկման ծառայությունները կարժենան 200 հազար դրամ: Կառավարության որոշմամբ՝ մեկ անձից գնում է կատարելու նաև Ոստիկանությունը. մարզերում պարեկային ծառայության աշխատանքն իրականացնելու համար մեքենաներ է գնելու «Տոյոտա-Երևան» ընկերությունից: Այսպիսով, ստացվում է, որ որքան էլ մշտապես ընդդիմադիր եղած ժամանակ այս իշխանությունները դժգոհում էին մեկ անձից կատարվող գնումների՝ իրենց խոսքով ասած արատավոր պրակտիկայից, այն, միևնույնն է, շարունակվում է լայն թափով եւ բացեիբաց:

Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031