Հայաստանում մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել:
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները կտրուկ պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալները պակասել են 18.2 տոկոսով: Նշենք, որ հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը:
Բացի այս, խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալներն էլ են նվազել:
Խոզի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (16.1 տոկոսով): Ոչխարի մսի ծավալները նվազել են 5.3 տոկոսով:
Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 9.5 տոկոսով:
Նշենք, որ անասնագլխաքանակը եւս մեր երկրում կրճատվել է։ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում 2020թ.-ին մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։ Հիմա էլ խնդիրը արդիական է. ֆերմերները դարձյալ անասնակերի խնդիր ունեն. այն բավականին թանկացել է:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում